Սիրիայում բախումների հետևանքով կա շուրջ 70 զոհ. հայտարարվել է պարետային ժամ

3 րոպեի ընթերցում

Շուրջ 70 մարդ է զոհվել Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինվորականների միջև տեղի ունեցած «աննախադեպ» բախումների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Ըստ Al-Hurra պարբերականի՝ զոհերի մեծամասնությունը սիրիական անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցներն են։ Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ ու պատանդներ։ 

Սիրիական SANA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարության ուժերը մտել են Լաթաքիա և Տարտուս քաղաքներ՝ աջակցելու Ասադի կողմնակից զինվորականների դեմ կռվող Անվտանգության վարչության ուժերին։ 

Սիրիայի անվտանգության վարչությունը հայտարարել է «վարչական կենտրոններում, մոտակա քաղաքներում և լեռնային շրջաններում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների «մաքրման» լայնածավալ գործողության մեկնարկի մասին»։ Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին: Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ է արվել վայր դնել զենքերը։

Անվտանգության վարչությունը Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է սահմանել։ 

«Այսօր մենք գտնվում ենք մի վճռական փուլի շեմին, որը պահանջում է զգոնություն և կարգապահություն։ Թույլ չենք տալու որևէ կողմի կամ անհատի գործել պետության և օրենքի շրջանակներից դուրս, և Սիրիան կմնա ուժեղ ու միասնական», - հայտարարել է Անվտանգության վարչությունը։ 

Սիրիական բանակը մարտի 7-ի լուսադեմին մեծ ռազմական ուժեր է ուղարկել Լաթաքիա՝ հետ մղելու Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները: Նաև օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր՝ Լաթաքիայի գյուղերում նախկին  իշխանությունների կողմնակիցներին հետապնդելու համար։ Հայտարարվել է, որ Ասադի տասնյակ կողմնակիցներներ այժմ գտնվում են անվտանգության ուժերի ձեռքում:

Տեղեկություններ կան, որ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, գրավել են Լաթաքիա և Տարտուս նահանգների կենտրոնական շրջանները։

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապօրինի խմբավորումների կատարած գործողությունները և նրանց կողմից անվտանգության ուժերի թիրախավորումը՝ հաստատելով իր աջակցությունը Սիրիայի կառավարությանը։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար