Հայաստան

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ փաստաթղթային փաթեթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին  մասնակցելու համար ՏԸՀ  փաստաթղթային փաթեթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3  դաշինք և 6 կուսակցություն

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ փաստաթղթային փաթեթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ավագանու անդամության ամենամեծ ցուցակը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այն հանձնաժողովին է ներկայացրել ամենամեծ՝ 99 հոգանոց ցուցակը։ Սարիկ Մինասյանի գլխավորած ցուցակը եզրափակում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Ցուցակում են նաև քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ գործող կարգի մարտի 5-ին մինչև ժամը 18:00-ն քաղաքական ուժերը ՏԸՀ ներկայացրին իրենց ընտրական փաստաթղթերը: «Գործընթացն ընթացավ նորմալ, առանց խնդիրների: Եղան որոշակի անճշտություններ, որոնք, մինչև օրենսգրքով նախատեսված վերջնաժամկետը շտկվեցին ուժերի կողմից: Մարտի 5-10-ը` ժամը 18:00 կիրականացվի փաստաթղթերի ստուգման ու գրանցման գործընթացը: Դրանից հետո արդեն հստակ կլինի, թե քանի քաղաքական ուժ կամ միավորում կմասնակցեն Գյումրու արտահերթ ընտրություններին»-նշեց Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել են՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը՝ ավագանու 33 թեկնածու, որի առաջին հորիզոնականում Վարդան Ղուկասյանն է, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 40 թեկնածուի ցուցակով՝ առաջին համար՝ Ռուբեն Մխիթարյան, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 32 թկնածու՝ ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 30 թեկնածու, գլխավորում է Կարեն Մալխասյանը, «Մեր քաղաքը» դաշինքը 34 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 23 թեկնածու՝ առաջին հորիզոնականում Արտյոմ Ղարաղազարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ օրենքով սահմանված առավելագույն ցուցակով՝ 99 թեկնածու, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ 56 թեկնածու ունեցող ցուցակով և «Եվրոդաշինքը»՝ 25 թեկնածու ունեցող ցուցակով, որը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում