Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21:

Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, մանրամասնելով կատարված փոփոխությունները՝  Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները.

  • Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը:
  • Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:
  • Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
  • Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։

Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ