Կրեմլում Մինսկը լավագույն վայրն են համարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների համար

2 րոպեի ընթերցում

Կրեմլում հայտարարել են, որ Մինսկը լավագույն վայրն է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ բանակցությունների համար, ինչպես առաջարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Այդ հարցը չի բարձրացվել և ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է: Դա մեր գլխավոր դաշնակիցն է, ուստի այն բանակցությունների լավագույն վայր է», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Բելառուսի ղեկավարի առաջարկության վերաբերյալ լրագրողների հարցին:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում այն կարծիքն էր հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում։ Նա Բելառուսի մայրաքաղաք էր հրավիրել Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիին, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին։

«Ցանկանում եք՝ եկեք: Ահա կողքն է. Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է: Կես ժամ՝ ինքնաթիռով: Եկեք: Ահա այստեղ կնստենք: Հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավոցների համաձայնության կգանք: Ուստի փոխանցեք Թրամփին. ես նրան այստեղ սպասում եմ Պուտինի և Զելենսկիի հետ: Կնստենք և հանգիստ համաձայնության կգանք: Եթե դուք ցանկանում եք համաձայնության գալ», - հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Հայերեն Русский

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին