Արաբական երկրները հաստատել են Թրամփի Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը՝ 53 միլիարդ դոլար բյուջեով

2 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ 

Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։ 

Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ 

Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։

«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։

Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։ 

«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», - նշված է փաստաթղթում։

ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Հայերեն English Русский

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար