Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել
1 րոպեի ընթերցում

Մարտի 4-ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,- գրել է խոսնակը:
Ավելի վաղ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում, ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։