Քաղաքականություն

Լիլիթ Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 4-ին հանդիպել է Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ 

Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում