Մարզեր

Մարտունի քաղաքում կազմակերպվել է Հայրության օրվան նվիրված նկարչական ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կազմակերպվել է Հայրության օրվան նվիրված նկարչական  ցուցահանդես

Մարտունու արվեստի դպրոցում տեղի է ունեցել  նկարչական ցուցահանդես՝   նվիրված  Հայրության օրվան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Նազարյանը, ցուցահանդեսին մասնակցել են   Մարտունու  համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, արվեստի դպրոցի  ուսուցչական կազմը եւ սաները, ծնողներ, հյուրեր։

«Ցուցահանդեսը բացահայտում էր երեխաների հոգու աշխարհը, սերն ու նվիրումն իրենց հայրերի հանդեպ՝ արտահայտված նրանց պատկերած գծերով ու գույներով։  Հրաշալի տրամադրություն էր տիրում դահլիճում։ Սաների հայրերից շատերը ներկա էին ցուցահանդեսին և, գտնելով իրենց իսկ պատկերով աշխատանքները, անթաքույց  ժպտում էին, հուզվում։ Ներկայացված աշխատանքներում արտացոլված էին մեր լեռնաշխարհի աշխատասեր, մարդասեր ու հայրենասեր հայրերի յուրօրինակ կերպարները, որոնք հաճելի ապրումներ պարգևեցին ցուցահանդեսի մասնակիցներին»,-ներկայացրեց Հասմիկ Նազարյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում