Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող օդանավակայանին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող օդանավակայանին հարվածելու մասին

Հութիները օգոստոսի 4-ին հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի օգնությամբ գրոհել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Նաջրան քաղաքի օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հութիների խոսքով՝ գրոհը հասել է նպատակին։

«Գրոհն իրականացվել է ի պատասխան սաուդյան հակառակորդի անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի Սաադա և Հադջա նահանգների օդային տարածության խախտման», - ասվում է հութիների հայտարարության մեջ։

Հուլիսին իրանամետ հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիները հայտարարել են սաուդյան նավերի նկատմամբ ծովային շրջափակման մասին և գրոհել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա, իսկ ավելի ուշ հայտարարել են թագավորության տարածքում Saudi Aramco ընկերության օբյեկտների վրա հարվածների մասին։ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի փորձերը՝ համոզելու հութիներին դադարեցնել ռազմական գործունեությունը, առայժմ ապարդյուն են։

Օգոստոսի 4-ին Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ամին Նասերը հայտարարել է, որ հուլիսին նավթային ձեռնարկություններին հասցված հարվածները որևէ ձևով չեն ազդել դրա առևտրային գործունեության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում