Ֆրանկոֆոն երկրների արվեստագետները՝ մեկ հարթակում. Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Salut Francophonie ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի մեկնարկին ընդառաջ մարտի 4-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Salut Francophonie ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներից 18 արվեստագետի երեսունից ավելի աշխատանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանն ասաց՝  ցուցանմուշներն իրենց ֆոնդերից են։ «Կան ֆրանսիացի, Լիբանանից, Կանադայից, Հայաստանից արվեստագետների գործեր։ Մեր մշտական ցուցադրության մեջ ևս ֆրանկոֆոն երկրներից արտիստների աշխատանքներ կան, սակայն հեղինակներից յուրաքանչյուրը մեկ գործով է ցուցադրված, ուստի չցանկացանք ընդհանուր էքսպոզիցիայից հանել»,-նշեց նա։

Փոխտնօրենի խոսքով՝ ցուցադրվել են նաև նմուշներ, որոնց մասին թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ժամանակներից են հոգ տանում.  խոսքը Ժանսեմի և Անահիտ Աբրահամյանի կտավներին է վերաբերում։ Մյուս հեղինակներն ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են։

Մարտի 5-ին Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է։ Թանգարանը միշտ աշխատել է այդ օրը ցուցադրություն կազմակերպել և նոր հեղինակների ներկայացնել, որովհետև Իգիթյանն իր առաքելությունը տեսել է նաև երիտասարդ ու տաղանդավոր նկարիչներին բացահայտելու մեջ։ «Այս ցուցադրությունն ակամայից նաև այդ նպատակին է ծառայել, որովհետև ներկայացված են նոր անուններ։ Հինգ կամ վեց հեղինակ ֆրանսիական Diaspoart կազմակերպության նկարիչներն են։ Կազմակերպության թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի նկարիչները միշտ արձագանքում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանք մասնակցել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցուցահանդեսին, նաև որոշ աշխատանքներ են նվիրաբերել»,-ընդգծեց նա։

Ցուցադրությանն այցելուները կարող են ծանոթանալ Ժանսեմի /Հովհաննես Սեմերջյան/, Լորան Նիսու Սունի, Վաչե Տեմերճեանի, Ասիլվայի, Նինա Խեմչյանի, Սիբի, Քրիստին Հագոբեանի, Տիպար Ասատուր Աբարդեանի, Թալին Զաբունեանի, Գրիգոր Նորիկյանի, Շահե Կազանի, Ամալի Գալստեանի (Ֆրանսիա), Լեո-Լեո Վարդանյանի, Հայկ Մեսրոպյանի, Ալեքսեյ Պապովյանի, Վաղարշակ Էլիբեկյանի (Հայաստան), Անահիտ Աբրահամյանի (Կանադա), Միրեյ Գոգիկյանի (Լիբանան) յուրահատուկ աշխատանքներին։

 

Հայերեն Français

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ