Սևան համայնքում 2025 թվականի փետրվարին գրանցվել է 22 ծնունդ, 34 մահ
1 րոպեի ընթերցում

Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2025 թվականի ձմռան վերջին ամսվա տվյալները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարվա փետրվար ամսին կատարվել է ծննդյան ակտի 22 գրանցում, որից 6-ը՝ Սևան քաղաքում, 2-ը՝ Գեղամավան, 2-ը՝ Լճաշեն, 5-ը՝ Ծովագյուղ, 3-ը՝ Դդմաշեն, 3-ը՝ Ծաղկունք, 1-ը՝ Զովաբեր բնակավայրում:
Նորածիններից 12-ն աղջիկ է, 10-ը՝ տղա։
2025 թվականի փետրվար ամսին գրանցված մահերի թիվը 34 է:
Փետրվար ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 275.000 դրամ տուրք: