Ֆոն դեր Լայենն առաջարկել է Եվրոպայի վերազինման ծրագիր՝ 800 միլիարդ եվրո բյուջեով

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը «Վերազինել Եվրոպան» նոր պլանի շրջանակներում առաջարկել է 150 միլիարդ եվրոյի վարկային նոր մեխանիզմ ստեղծել, որը ԵՄ երկրներին թույլ կտա ոչ միայն ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, այլև զգալիորեն արագացնել և ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լայենի հայտարարությունը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ 

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ հատուկ նամակով իր առաջարկները Եվրամիության երկրներին է ուղարկել մարտի 4-ին՝ մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը նվիրված է լինելու Ուկրաինային և Եվրոպայի անվտանգությանը։

«Այս «Վերազինել Եվրոպան» ծրագրի առաջին մասն ազգային մակարդակով պաշտպանության ոլորտում պետական ​​ֆինանսավորման օգտագործումը խթանելն է.... Երկրորդ առաջարկը կլինի նոր մեխանիզմ: Դրանով անդամ պետություններին կտրամադրվեն 150 միլիարդ եվրոյի վարկեր՝ պաշտպանական բնագավառում ներդրումների համար: Ըստ էության, խոսքը գումարն ավելի լավ և համատեղ ծախսելու մասին է: Եվ մենք խոսում ենք համաեվրոպական կարողությունների ոլորտների մասին, ինչպիսիք են, օրինակ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, հրետանային համակարգերը, հրթիռներն ու զինամթերքը, անօդաչու թռչող սարքերը և անօդաչուների դեմ պայքարի միջոցները, բայց նաև այլ կարիքների բավարարումը, օրինակ՝ կիբերանվտանգությունից մինչև ռազմական շարժունակություն: Դա անդամ պետություններին կօգնի միավորել պահանջարկը և համատեղ գնումներ իրականացնել: Եվ, իհարկե, այդ սարքավորումների օգնությամբ անդամ պետությունները կարող են զգալիորեն մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային, ներառյալ Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհապաղ մատակարարումը», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ «Վերազինել Եվրոպան» ծրագրի միջոցով հնարավոր կլինի հավաքագրել մոտավորապես 800 միլիարդ եվրո՝ «ապահով և ամուր Եվրոպայի համար»։ 

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ