Տնտեսություն

Առաջիկայում կքննարկենք շահումով խաղերի նկատմամբ սահմանափակումներ և արգելքներ մտցնելու հարցը. Հայկ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կքննարկենք շահումով խաղերի նկատմամբ սահմանափակումներ և արգելքներ մտցնելու հարցը. Հայկ Սարգսյան

Ազգային ժողովում քննարկվող շահումով խաղերի ոլորտի հարկային փոփոխությունների հետ մեկտեղ առաջիկայում նախատեսվում են նաև սահմանափակումներ և արգելքներ, որոնք կկանխեն քաղաքացիների ֆինանսական խնդիրները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Առաջիկայում նաև քննարկումներ ենք անցկացնելու, որպեսզի նաև սահմանափակումներ և արգելքներ մտցնենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել՝ դրանով հայտնվելով ծանր վիճակում, կատարելով ինքնասպանություններ կամ դիմելով այլ հանցագործությունների»,- հայտարարեց Սարգսյանը։

Սարգսյանը վստահեցրեց, որ անձնապես շարունակելու է աշխատանքները՝ այդ ոլորտում սահմանափակումներ մտցնելու համար։

«Այս փուլում, ցավոք, այդ սահմանափակումները դեռևս չենք մտցնում, բայց առաջիկայում այդ ուղղությամբ մեծ աշխատանք անձամբ ես տանելու եմ, որպեսզի մեր քաղաքացիները ունենան սահմանափակումներ և չկարողանան իրենց ամբողջ գումարը վատնել այս ոլորտում»,- եզրափակեց Սարգսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում