Միացյալ Նահանգներ

Պեկինը պատասխան քայլեր է ձեռնարկել չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերի դեմ

2 րոպեի ընթերցում

Պեկինը պատասխան քայլեր է ձեռնարկել չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերի դեմ

Չինաստանը բողոք է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ, որը վերաբերում է ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մինչև 20% բարձրացնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ՉԺՀ առևտրի նախարարության հայտարարության մեջ:

«Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակներում՝ կապված ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի վերջին բարձրացման հետ։ ԱՄՆ-ի միակողմանի սակագնային միջոցները լրջորեն խախտում են ԱՀԿ-ի կանոնները և խաթարում ՉԺՀ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության հիմքը», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունը հավելել է, որ Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի «իր իրավունքներն ու շահերը ամուր պաշտպանելու համար» և կոչ է արել անհապաղ չեղարկել «միակողմանի մաքսատուրքերը, որոնք անհիմն ու վնասակար են մյուս կողմի համար»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս թմրանյութերի դեմ պայքարին, և այդ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով զգալի հաջողություններ են ձեռք բերվել։

Երկրի ֆինանսների նախարարությունն իր կողմից հայտարարել է, որ Պեկինը մարտի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ՝ 15% ցորենի, 10% գյուղատնտեսական ապրանքների մի քանի այլ տեսակների համար։

Ավելի վաղ Թրամփը բարձրացրել էր չինական ապրանքների համար մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%՝ հայտարարելով, որ Պեկինը «համարժեք քայլեր չի ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճգնաժամը մեղմելու համար»: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում