Թրամփը կրկնապատկել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը ֆենտանիլի մատակարարումների պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կրկնապատկել Չինաստանից մատակարարվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ 10%-ից դարձնելով 20%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշած է ԱՄՆ ղեկավարի հրամանագրում։ 

Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ այդ միջոցը ձեռնարկվել է այն պատճառով, որ Չինաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել դեպի ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների սահմանափակման համար։

Ըստ հրամանագրի՝ Թրամփը հանգել է այն եզրակացության, որ Չինաստանը «համապատասխան քայլեր չի ձեռնարկել արգելված թմրանյութերի  ճգնաժամը մեղմելու համար», հետևաբար, նախկին հրամանագրում, որով նախատեսված էր 10% մաքսատուրքերի սահմանում, կատարվել են փոփոխություններ և մաքսատուրքերը բարձրացվել են մինչև 20%:

Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ դեռ իր պաշտոնավարման առաջին ժամկետում Դոնալդ Թրամփն արդեն մինչև 25% մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից ԱՄՆ ներմուծվող շուրջ 370 միլիարդ դոլարի ապրանքների համար։ 

Միացյալ Նահանգներ

Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ Թրամփի սահմանած 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից