Երևանի քաղաքապետարանում անդրադարձ կատարվեց օդի որակի ցուցանիշներին

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված  ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները:

Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի  համար կազմել է 109, իսկ PM10-ի համար՝ 51: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում: 

Փետրվարի 20-28-ն ընկած ժամանակահատվածում, պայմանավորված նաև եղանակային պայմաններով, օդի որակի ցուցանիշները գտնվել են 30-75 միջակայքում, այսինքն՝ լավ կամ չափավոր»,-մանրամասնեց Հայկազյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց օդի որակի վերաբերյալ շարունակական արձանագրումները:

«Շատ կարևոր է նաև հիշեցնել, թե այս խոսակցությունները որտեղից են սկսվել. Երևան քաղաքի ավագանին պարտադրել է 4-րդ ռիսկայնություն ունեցող կառուցապատողներին բոլոր շինհրապարակներում տեղադրել օդի որակի չափման 2-ական սարք: Մենք քաղաքում ունենք 160-ից ավել նմանատիպ սարքեր, որոնք միացված են մեր ընդհանուր համակարգին և մենք տեսնում ենք Երևան քաղաքում ընդհանուր պատկերը»,-ասաց քաղաքապետը:

Նա անհրաժեշտություն համարեց օդի որակի բարելավման մասին քառամյա ծրագրի միջոցառումներին պարբերաբար անդրադառնալը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան