Երջանիկ եմ, որ հայրենիքում եմ. Լորիս Ճգնավորյանը Երևանում կղեկավարի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղերը

2 րոպեի ընթերցում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով երկարատև դադարից հետո Հայաստանում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կղեկավարի իր հեղինակած «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղերը։ 

«Սիրելի՛ հանդիսատես, երջանիկ եմ, որ հայրենիքում եմ։ Ավելի երջանիկ եմ, քանի որ Կարեն Դուրգարյանի հրավերով եկել եմ՝ ներկա լինելու «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի բեմադրությանը՝ իմ ղեկավարության ներքո։ Տարիներ շարունակ աշխատել եմ այս օպերայի վրա. մի մասը՝ Երևանում, մյուս մասը՝ Ավստրիայում, մի մասն էլ՝ Պարսկաստանում։ Տարիներ տևեց մինչև ավարտեցի այն, ուրախ եմ, որ այսօր իմ սիրելի ընկերը Պարսկաստանից եկել է Հայաստան և ներկայացման խորեոգրաֆիայով է զբաղվում, դեկորներն է նկարում, ռեժիսորն է լինելու, և բեմադրելու ենք այդ հոյակապ պատմությունը»,-օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասում է Լորիս Ճգնավորյանը։ 

Նա բոլորին հրավիրում է ներկայացման առաջնախաղերին, որոնք տեղի կունենան մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին և հավելում, որ մարտի 22-ին օպերային թատրոնում համերգային երեկո է ղեկավարելու, որի ընթացքում հնչելու են իր  ստեղծագործությունները, ինչպես նաև մի գործ՝ նվիրված հայրենիքին։ 

«Սրտանց շնորհակալ եմ, որ տասնմեկ տարի շարունակ, երբ Հայաստանում էի, ինձ օգնեցիք, հովանավորեցիք, ոգեշնչեցիք, ներկա եղաք համերգներիս, և ես կարողացա ծառայել իմ հայրենիքին։ Հույս ունեմ՝ այս անգամ ևս կգաք  մասնակցելու «Ռոստամ և Սոհրաբ»-ի համաշխարհային պրեմիերային»,-եզրափակում է Ճգնավորյանը։ 

Հայերեն

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ