Միացյալ Նահանգներ

Skype-ն կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի մայիսին

1 րոպեի ընթերցում

Skype-ն կդադարեցնի գործունեությունը 2025 թվականի մայիսին

Microsoft-ը նախատեսում է դադարեցնել Skype մեսենջերի աշխատանքը 2025 թվականի մայիսին՝ փոխարենը խրախուսելով օգտատերերին անցում կատարել Teams հարթակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը․ վկայակոչելով XDA Developers-ը, այս մասին հայտնում են դատամայնինգի մասնագետները, որոնք հայտնաբերել են համապատասխան հաղորդագրությունը Skype-ի կոդում։

Ըստ հրապարակված տվյալների՝ Microsoft-ը Skype-ում ցուցադրելու է ծանուցում, որտեղ օգտատերերին կառաջարկվի տեղափոխվել Teams, ինչպես նաև հնարավոր կլինի տեսնել այն կոնտակտները, որոնք արդեն փոխել են հարթակը։

Skype-ն գործարկվել է 2003 թվականին և դարձել է հանրահայտ հաղորդակցման միջոց, իսկ 2011 թվականին այն ձեռք էր բերել Microsoft-ը։ Սակայն վերջին տարիներին Teams-ը դարձել է ընկերության հիմնական հաղորդակցման հարթակը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորել է Skype-ի գործունեության դադարեցումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում