Ազգային ժողովում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային անվտանգությունը  ազգային անվտանգության անբաժանելի մաս է, ըստ նրա՝ ժամանակակից պետությունների կառավարման, պաշտպանության, տնտեսության ոլորտները հիմնվում են հենց թվային տեխնոլոգիաների վրա։ Նա ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերը՝ մանրամասն ընդգծելով դրանց անհրաժեշտությունը, թվային անվտանգության մարտահրավերները և դրանց լուծման մեխանիզմները։ 

Քննարկման ընթացքում մասնակիցները փոխանակել են տեսակետներ, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների կարևորությանը, դրանց կիրառման հնարավորություններին և ոլորտային զարգացումների ուղղություններին։ 

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային քննարկումը նախագահել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Անուշ Քլոյանը, ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ Արշակ Քերոբյանը, Արտյոմ Մեսրոպյանը, ՀՀ տեղեկատվական համակարգերի կառավարման գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց