Եվրոպա

Մակրոնը Եվրոպային կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ից «վասալական կախվածությունից»

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Եվրոպային կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ից «վասալական կախվածությունից»

Եվրոպան պետք է «կրկին բացահայտի ռիսկի, հավակնությունների և հզորության համը» և հրաժարվի ԱՄՆ-ից կախվածությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած երկօրյա պետական այցի ժամանակ։ 

Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մաքսատուրքերի հարցում։

«Ես տեսնում եմ՝ ինչպես են Եվրոպայում շատերն ասում, որ մենք պետք է քաղաքավարի լինենք ամերիկացիների հետ, որ այս ամենը կանցնի», - Մակրոնի խոսքերն է մեջբերել BFM TV-ն։

Մակրոնը նշել է, որ եվրոպացիներին անհրաժեշտ է ցույց տալ, որ նրանք պետք է միասնական լինեն և ուժեղ ու կարևոր ընտրություն կատարեն տեխնոլոգիաների, արդյունաբերության և պաշտպանության հարցերում։ 

Մակրոնը հայտարարել է, որ լուծումը ենթարկվելը չէ, և որ ինքը դեմ է ԱՄՆ-ից «երջանիկ վասալական կախվածությանը»։

Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում