Մարզեր

Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստին քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստին քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

Գավառ համայնքում տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից, օրակարգի հարցերի հաստատումից հետո «Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներին հավանություն տալու մասին» հարցը զեկուցել է համայնքապետարանի գլխավոր մասնագետ, ծրագրերի պատասխանատու Հակոբ Սարգսյանը, «Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում 2024 թվականին ձեռք բերված ապրանքները հաղթող ծրագրերի պատասխանատուներին հանձնելու մասին» հարցը՝ համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբինյանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը ներկայացրել է  «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակներն ուղղակի վաճառքի միջոցով և աճուրդային կարգով օտարելու մասին» հարցը։

Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը զեկուցել է «Գավառ համայնքում «Բայազետ սանէներջի» և «Սոլարսիներջի» ՍՊԸ-ների կողմից արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքների մասին» հարցերը։

Օրակարգում ներառված բոլոր հարցերն ավագանու կողմից  հաստատվել են քվեարկությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում