Ռազմական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հունաստանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և Կիպրոսի հետ եռակողմ պաշտպանական համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հունաստանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և Կիպրոսի հետ եռակողմ պաշտպանական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը, բարձր գնահատելով համագործակցության ընթացքը, անդրադարձ են կատարել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները:

Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում