Իրավունք

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողին

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 27-ին բնակելի գոտում ծառայության անցնելուց առաջ անձնական խուզարկության են ենթարկել Է․ Ն․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով 3 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 4,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Ըստ աղբյուրի՝ ենթասպան ձերբակալվել է «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում