Ամերիկացի օսկարակիր դերասան Ջին Հեքմենին և նրա կնոջը մահացած են գտել

1 րոպեի ընթերցում

Օսկարակիր ամերիկացի դերասան 95-ամյա Ջին Հեքմենին, նրա կնոջը՝ 64-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավային և նրանց շանը մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC-ն։

Ավելի քան վեց տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Հեքմենն արժանացել է «Օսկարի» երկու մրցանակի՝ «Ֆրանսիական կապը» և «Չներվածը» ֆիլմերի համար:

Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան հայտարարել է. «Մենք կարող ենք հաստատել, որ և՛ Ջին Հեքմանը, և՛ նրա կինը մահացած են հայտնաբերվել փետրվարի 26-ի կեսօրին իրենց տանը»: 

«Սա ակտիվ հետաքննություն է, սակայն այս պահին մենք չենք կարծում, թե սա եղել է սպանություն», - նշվել է հայտարարության մեջ:

Զույգն ամուսնացել է 1991 թվականին և ապրում էր Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում:

Հայերեն English

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից