Եվրոպա

Ավստրիայում իշխող կոալիցիա է ձևավորվել

1 րոպեի ընթերցում

Ավստրիայում իշխող կոալիցիա է ձևավորվել

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները և «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորումը» համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից գրեթե հինգ ամիս անց։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

2024 թ. սեպտեմբին կայացած ընտրություններում առաջին տեղն զբաղեցրած Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ, չի մտել  կոալիցիայի կազմ:  

Հերթական խորհրդարանական ընտրություններն Ավստրիայում կայացել են 2024 թ. սեպտեմբերի 29-ին։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինային օգնելու դեմ։ Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ չի ստացել անհրաժեշտ թվով պատգամավորական մանդատներ միանձնյա կառավարման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում