Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ
2 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Այս տարի արդեն մեկ անգամ առերես, մեկ անգամ առցանց հանդիպում են ունեցել։ Մենք առաջարկել ենք հարցի լուծում, սա շատ կարևոր է արձանագրել, և հույս ունենք Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ ըստ օբյեկտիվ վերլուծության, այդ առաջարկը մերժելու հիմքեր չկան։
«Այդ առաջարկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտի վերականգնմանը, որն այդ թվում կօգտագործվի Հայաստանի ինքիշխան տարածքով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան և Երասխից դեպի Մեղրի կապի համար։ Երկու երկրները հնարավորություն կունենան միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,-պարզաբանել է ՀՀ վարչապետը։