Էրիկ Կարապետյանն իրավական հարթակում կպայքարի իր՝ որպես ադրբեջանական ներկայացված երգի հեղինակային իրավունքի համար

2 րոպեի ընթերցում

Էրիկ Կարապետյանը մտադիր է իրավական հարթակում պայքարել իր՝ որպես ադրբեջանական ներկայացված «Ոչ ավել, ոչ պակաս» երգի հեղինակային իրավունքի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգիչը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

Նա շեշտել է, որ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու տարբեր երկրներում՝  առանց որևէ թույլատվության, իսկ ինքը լռել է։

«Համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց իմ երգը աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։ Ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ։ Երգը գրել եմ 2018 թվականին Երևանում, երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար։ Ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները»,-գրել է երգիչը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայրենակիցներին, որոնք, տեսնելով այդ ամենը, արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում իրեն։

 

Հայերեն English Русский

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ