Իսլանդիան վճռականորեն աջակցում է Հայաստանի եվրոպական նկրտումներին և ողջունում է ավելի խորը համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ լավ քննարկում է ունեցել՝ խոսելով նաև եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների շուրջ համախմբվելու կարևորության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսլանդիայի արտգործնախարարն այդ մասին գրառում է կատարել X հարթակի իր էջում։

«Իսլանդիան վճռականորեն աջակցում է Հայաստանի եվրոպական նկրտումներին և ողջունում է ավելի խորը համագործակցությունը»,- ասել է Գուննարսդոտիրը ։

Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։ 

ՀՀ ԱԳ նախարարությունն ավելի վաղ տարածել էր հաղորդագրություն՝ նշելով է, որ Հայաստանի և Իսլանդիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։

«Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»,- ասել է Արարատ Միրզոյանը։  

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։

 

 

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ