Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնացին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնացին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ իր պաշտոնական կայքում։ 

«Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում