Բուհ-աշխատաշուկա կապերն ամրապնդվում են. «Արմենպրես»-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Ուսանողների մուտքն աշխատաշուկա սահուն կազմակերպելու և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություն է ստեղծվել Եվրասիա միջազգային համալսարանի համար:

Բուհը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել՝ ապահովելով ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը մասնագիտական ոլորտում։ 

Համագործակցությունը կնպաստի ԵՄՀ «Լրագրություն» մասնագիտության բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրի, նաև «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (անգլերեն)» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի ուսանողների պրակտիկան մեկդարյա հարուստ ավանդույթներ ունեցող լրատվամիջոցում կազմակերպմանը:

«Համագործակցությունը բուհերի հետ շատ կարևորում ենք, քանի որ աջակցում ենք լավ կադրերի պատրաստմանը։ Ինչպիսին կլինի այն լրագրողը, որին վաղը կընդունենք աշխատանքի, կախված է նաև այս գործընթացից։ Այդ իմաստով նման փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն թե մեզ, թե բարձրագույն ուսումնական հաստատության համար»,- նշում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։ 

 

Եվրասիա միջազգային համալսարանի Լրագրության կրթական ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանը նշում է. «Այս պայմանագիրը ևս մեկ քայլ է ավելի գրագետ և փորձառու ուսանողներ կրթելու ճանապարհին։ Ապագայում, ընտրելով իրենց ուղին մեդիադաշտում, նրանք հանդես կգան որպես պրոֆեսիոնալ մասնագետներ»։ 

Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ծանոթացան նրա մեկդարյա պատմությանը, ուսումնասիրեցին արխիվային ֆոնդը, ինչպես նաև այցելեցին նկարահանման տաղավար և ձայնագրման ստուդիա։ 

Պատրաստեց ուսանող Սարգիս Ասատրյանը

Հայերեն English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս