Միացյալ Նահանգներ

Կրեմլը բարձր է գնահատել ԱՄՆ-ի «հավասարակշռված դիրքորոշումն» Ուկրաինայի հարցում

2 րոպեի ընթերցում

Կրեմլը բարձր է գնահատել ԱՄՆ-ի «հավասարակշռված դիրքորոշումն» Ուկրաինայի հարցում

Մոսկվան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնի զբաղեցրած դիրքորոշումն ավանել է «հավասարակշռված» այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձև, որում Ռուսաստանը չի համարվում ագրեսոր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնի որդեգրած նոր դիրքորոշումն օգնում է հակամարտության կարգավորման ջանքերին։ 

«Միացյալ Նահանգները շատ ավելի հավասարակշռված դիրքորոշում ունի, որն իսկապես օգնում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Մենք, անշուշտ, ողջունում ենք դա։ Կարծում ենք, որ նման հավասարակշռված դիրքորոշումն իսկապես խոսում է կարգավորմանը նպաստելու իրական ցանկության մասին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի»-ն։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական և եվրոպական կողմերն իրենց հերթին «հավասարակշռություն չեն ազդարարում»։ Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև շփումների արդյունքում «Եվրոպան կգա դեպի ավելի մեծ հավասարակշռություն»։

ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երկար ճանապարհ ունեն անցնելու փոխադարձ վստահության հասնելու համար։ Պեսկովի խոսքով՝ վերջին տարիներին «շատ բան է ավերվել», և դա հնարավոր չէ վերականգնել «մեկ ակնթարթում»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում