Միացյալ Նահանգներ

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան ԱԳՆ փորձագետների մակարդակով. Պեսկով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան ԱԳՆ փորձագետների մակարդակով. Պեսկով

Ռուս-ամերիկյան հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով՝ արտաքին գործերի նախարարությունների գծով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով արևմտյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը փետրվարի 25-ին Էր Ռիադում ենթադրաբար նախատեսված հանդիպման վերաբերյալ։

Պեսկովն այդ հարցը վերահասցեագրել է ՌԴ ԱԳՆ-ին։

«Հաջորդ շփումները հերթի մեջ են. դրանք շփումներ են արտաքին գործերի նախարարությունների գծով, շփումներ փորձագիտական ​​մակարդակով, ուստի խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն այդ հանդիպման մասին տեղեկատվության համար», - ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ այդ բանակցություններում կքննարկվեն երկխոսության կարգավորման միջոցները։ Նա նաև պարզաբանել է, որ առաջին հերթին դիվանագիտական ​​գերատեսչությունների աշխատանքը փոխադարձ հիմունքներով կարգավորելու միջոցները «կքննարկվեն հենց այդ նույն բանակցություններում՝ փորձագիտական ​​մակարդակով»։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները երկկողմ հարաբերություններում խնդրահարույց գործոնների շուրջ կանցկացվեն ընթացիկ շաբաթվա վերջին։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի նախարարությունների վարչությունների ղեկավարների մակարդակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում