Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա  3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին կլինի մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում, 26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

 

Հայերեն Русский

Հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերը

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան

Համատեղ բիզնեսի պատրվակով մտերիմներին դրդել է տունը գրավադրել, վարկ է ստացել և պատճառել ավելի քան 66 մլն դրամի գույքային վնաս․ ՔԿ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ