Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված է
1 րոպեի ընթերցում

Փետրվարի 24-ի ժամը 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման և մշակման աշխատանքները միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի, սակայն ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Երեկ մարզի մի շարք ճանապարհահատվածներում բքերի հետևանքով կուտակված ձյունը կամ ձևավորված մերկասառույցը մաքրվել է փետրվարի 24-ի ընթացքում։