Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Գևորգյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 2017 քրեական վարույթ (2023 թվականին՝ 1567 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 237 քրեական վարույթ՝ 258 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 249 քրեական վարույթ՝ 275 անձի վերաբերյալ), դատարանում քննվել և ավարտվել է 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 171 քրեական գործ՝ 173 անձի վերաբերյալ):

2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 5 ուսումնասիրություն՝ 2023 թվականին կատարված 7 ուսումնասիրության դիմաց: Դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

2024 թվականի ընթացքում 3 քրեական վարույթներով Երևան համայնքին պատճառված վնասը կազմել է 4 միլիոն դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Գլխավոր դատախազը վարչական շրջանների դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները բոլոր ուղղություններով:

 

 

 

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով