Եվրոպա

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Այսօրվա փաթեթը ներառում է լրացուցիչ սահմանափակող միջոցներ Բելառուսի նկատմամբ, որոնք արտացոլում են Ռուսաստանի Դաշնության դեմ համաձայնեցված առևտրային պատժամիջոցները, ինչպես նաև այլ միջոցներ, ինչպիսիք են սահմանափակումները, որոնք վերաբերում են ծառայությունների և ծրագրային ապահովման վաճառքին կամ տրամադրմանը, կրիպտոարժութային ակտիվների համար դեպոզիտներին և դրամապանակներին, ինչպես նաև տրանսպորտին», - ասվում է մամուլի տեղեկագրում։

Բացի այդ, Բելառուսի նկատմամբ սահմանվել է պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու նոր չափանիշ՝ ուղղված այն անձանց, կազմակերպություններին ու մարմիններին, որոնք աջակցում կամ օգուտ են ստանում երկրի ռազմարդյունաբերական համալիրից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում