Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հղորդագրությունից, Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին և դատարաններում ավարտված քրեական գործերին: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2321 վարույթ (2023 թվականին` 2615 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 404 քրեական վարույթ` 438 անձի վերաբերյալ (2023 թվականի՝ 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ), դատարաններում ավարտվել է 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 229 քրեական գործ՝ 243 անձի վերաբերյալ):

Դավիթ Աղաջանյանի տեղեկացմամբ, 2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով