ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Իրանը, Վրաստանը և Կոնգոն

3 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը փետրվարի 24-ին նիստ կգումարի Բրյուսելում. խորհրդակցությունը կսկսվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության քննարկմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ նիստից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կմիանա տեսակապով՝ ներկայացնելու նոր տեղեկությունները վերջին քաղաքական իրադարձությունների ու տեղում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ուկրաինայի առավել անհետաձգելի առաջնահերթությունների մասին»։

Հետագա քննարկման ընթացքում ԵՄ 27 երկրների արտգործնախարարները պլանավորում են քննարկել «Ուկրաինային վերաբերող հետագա գործողությունները վերջերս կայացած խորհրդակցություններից և նախաձեռնություններից հետո, ներառյալ հանդիպումները Մյունխենում և Փարիզում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Էր Ռիադում անցկացված բանակցությունները»:

Նախարարները կքննարկեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի նոր նախաձեռնությունն՝ ուժեղացնելու Եվրամիության կողմից 2025 թվականին Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Խոսք կլինի Կիևին զինամթերքի և ՀՕՊ համակարգերի մատակարարումների ավելացման, ինչպես նաև ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման ընդլայնմանն ուղղված միջոցառումների մասին։

Օրակարգի ևս մեկ կարևոր կետը կլինի քննարկումները Մերձավոր Արևելքում տիրող իրադրության շուրջ, ներառյալ Սիրիան, Լիբանանը:

Բացի այդ, նախարարները կքննարկեն վերջին իրադարձություններն Իսրայելում և Գազայի հատվածում՝ հրադադարի համաձայնագրի իրագործման ֆոնին։

ԵՄ խորհուրդը կարծիքներ կփոխանակի Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության իրավիճակի շուրջ, որտեղ հակամարտությունը սրվել է հունվարի սկզբից և խորանում է երկրի արևելքում Ռուանդայի զինված ուժերի աջակցությամբ M23 ապստամբական խմբավորման վերսկսված հարձակման հետևանքով:

Կլինի մտքերի փոխանակում Իրանի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականության վերաբերյալ։ Ակնկալվում է, որ քննարկումը կկենտրոնանա հետևյալ ասպեկտների վրա՝ Թեհրանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունը, «երկրում ԵՄ քաղաքացիների կամայական կալանավորումները, հիբրիդային գործողությունները Եվրամիությունում, Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող դերը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը»:

Ընթացիկ միջազգային իրավիճակին վերաբերող բաժնում Կալասը կխոսի Վրաստանի մասին՝ «վերջին իրադարձությունների ֆոնին»։

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին կհաջորդի ԵՄ-Իսրայել ասոցացման խորհրդի նիստը։

Հայերեն ქართული Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան