Հայաստան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետությունում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։

Երևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-իգիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում