Հայաստան

Հայաստանում դիտվող ձնառատ եղանակը համեմատելի է 2016-ի հունվարյան ուժեղ ցիկլոնի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում դիտվող ձնառատ եղանակը համեմատելի է 2016-ի հունվարյան ուժեղ ցիկլոնի հետ

Հայաստանում այս օրերին դիտվող ձնառատ եղանակն իր մասշտաբով համեմատելի է 2016 թվականի հունվարի 1-2-ի ուժեղ ցիկլոնային շրջանառության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։

«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել էր 40-50սմ»,- գրել է Ազիզյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում