Զորամասի՝ հրդեհի հետևանքով վնասված խոհանոցը վերանորոգվել է. ՊՆ
1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում փետրվարի 19-ին բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնուն են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել: