Քաղաքականություն

Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումների շրջանակում քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումների շրջանակում քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում