ԶՈՒ-ում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները
1 րոպեի ընթերցում

Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ ընդգծելով, որ վերոնշյալ որոշումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչպես նաև՝ սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով:
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: