Մեկնարկել է ուսուցիչների հերթական ատեստավորման հայտագրումը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ուսուցիչների հերթական ատեստավորման հայտագրումը. այն բաց կլինի մինչև մարտի 15-ը: 

«Արմենպրես»- ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝  նշելով, որ տնօրեններն արդեն կարող են ներկայացնել, թե իրենց դպրոցներում քանի ուսուցիչ է ենթակա ատեստավորման:

«Այս տարի հերթական ատեստավորմանը պետք է մասնակցեն  բոլոր այն ուսուցիչները, որոնց հնգամյա շրջափուլը լրացել է,  նրանք, որոնք առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեն և  այն ուսուցիչները, որոնք ունեն 1-5 տարվա փորձ: Սա  ուսուցիչների այն խումբն է, որն, ըստ հետազոտությունների, ապահովում է ամենացածր արդյունավետությունը: Հետևաբար, 1-5 տարվա  փորձ ունեցող ուսուցիչների համար  մենք ամեն տարի առանձին   ստեղծում ենք այս հնարավորությունը, որպեսզի այս ուսուցիչները ևս վերապատրաստվելու հնարավորություն ունենան»,- ասաց Սվաջյանը: 

Փոխնախարարը հիշեցրեց, որ նոր համակարգի ներդրման արդյունքում ուսուցիչների հերթական ատեստավորումն  արդեն իսկ իրականացվում է ըստ նախապես իրականացված մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների: Հայտագրումից և կարիքի գնահատումից հետո արդեն ուսուցիչները կարող են սկսել իրենց վերապատրաստման գործընթացը: 

«Նախորդ  տարի գնահատված ուսուցիչներն այս պահին դեռ  եռամյա և հնգամյա շրջափուլերում են:  Եթե նախկինում ուսուցիչները մեկ տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեին ամբողջ ծավալով, ապա   հիմա իրենք են ընտրում, թե որ մոդուլը որ տարվա ընթացքում ուսումնասիրեն: Այժմ իրենք ունեն հնարավորություն մոդուլները համաչափորեն բաշխելու, ինչը հնարավորություն է տալիս շատ չծանրաբեռնվել և  այդ գործընթացն աշխատանքի հետ հանգիստ համատեղել: Ինչպես  նաև սա հնարավորություն է  սովորած գիտելիքները պրակտիկորեն կիրառելու համար, հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են ծագում, ի՞նչ լրացուցիչ հարցերի և լուծումների կարիք  ունեն և այլն»,- նշեց նա: 

Անդրադառնալով կամավոր ատեստավորման գործընթացին՝ Սվաջյանն ընդգծեց՝ այս պահին այդ ուսուցիչների թիվն արդեն հատել է 20 տոկոսը: «Կարող եմ ասել, որ հանրապետությունում, երևի թե, չունենք որևէ դպրոց, որտեղ գեթ մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ չունենանք, բայց կան նաև դպրոցներ, որտեղ 50, 70 և մինչև 90 տոկոս ատեստավորված ուսուցիչներ ունենք»- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դիմումները քիչ չեն նաև այս պահին, և ակնկալվում է, որ 2025 թվականին կամավոր վերապատրաստվող ուսուցիչների շատ ավելի մեծ ծավալ կլինի:

«Կարծում եմ դրան նպաստեց նաև ատեստավորման  էլեկտրոնային   համակարգի ներդրումը:  Չնայած ուսուցիչների մտավախություններին՝ կարծում եմ, որ այն ավելի մատչելի է իրենց համար թե՛ ժամանակը խնայելու, թե՛ տեղում պատասխանները տեսնելու  առումով»,- եզրափակեց Սվաջյանը: 

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել