ՀՀ ԱԺ նախագահն Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին Իտալիայում՝ Լորենցո Ֆոնտանան ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր:

Վերջինս Ալեն Սիմոնյանին ներկայացրել է երեկ Իտալիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը, որը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները` նպաստելով տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը Լորենցո Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին