Անշարժ գույքի հարկերի հավաքագրումը կրկնապատկվել է․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի հարկերի հավաքագրումը 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է՝ աճելով 108 տոկոսով, սակայն համայնքային բյուջեները դեռևս բավարար չեն համայնքների բոլոր խնդիրների լուծման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքացիները պետք է ճիշտ գնահատեն, թե ինչ է տեղի ունենում։ Անշարժ գույքի հարկերից ոչ մի լումա պետական բյուջե չի գնում, ամբողջ գումարը մնում է համայնքներում։ Մարդիկ բարձրաձայնում են, որ տանիքը կաթում է, բակի խնդիրները չեն լուծվում, որովհետև համայնքի բյուջեներում փող չկա։ Ոչ թե ընդհանրապես փող չկա, այլ համայնքի բյուջեում փող չկա»,-ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ձևավորել կայուն մեխանիզմներ։