Մարզեր

Գեղարքունիքի մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձյան տեղումները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ժամը 11-ի դրությամբ տեղացած ձյան շերտի բարձրությունը կազմում է 5-10, Վարդենյաց լեռնանցքում՝ մինչև 20 սմ-ի։ 

Ուժեղ քամու պատճառով առանձնակի հատվածներում գրանցվում է նաև ձնաբուք։ 

Գիշերվա ընթացքում ու առավոտյան ժամերին ճանապարհները սպասարկող կազմակերպությունները  շարունակում են իրականացնել ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ 

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և դժվարանցանելի՝ մնացած տրանսպորտային միջոցների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում