ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր, երբ նրանք ծանուցում են ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ 

Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: 

Հիշեցնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։ 

Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․

1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում),

2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական,

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը,

6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից։

Հայերեն Русский

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը