ՊԵԿ-ը 2025 թվականի հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1 րոպեի ընթերցում

2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով: 

«Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է 5.9 մլրդ դրամով կամ 21.8%-ով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Այսպիսով, հարկային և մաքսային մարմիններն ընդհանուր հավաքագրել են 253.4 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 20.6 մլրդ դրամ: Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետական բյուջե մուտքագրվել է 232.8 մլրդ դրամ: 

 

 

 

Հայերեն English 中文

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից