Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները մոտ ապագայում կստանձնեն իրենց պարտականությունները. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Two flags

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր դեսպանները շուտով լիարժեք կերպով կստանձնեն իրենց պարտականությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ խորհրդարանում աղբյուրը։

«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանները շատ մոտ ապագայում կստանձնեն իրենց պարտականությունները՝ լիարժեք ծավալով։ Դա երկկողմ հարաբերությունների կարգավորման հիմնարար հարց է», - ասել է աղբյուրը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտել է իր առաքելությունը Վաշինգտոնում 2024 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք վաղուց են որոշել ԱՄՆ-ում դիվանագիտական ​​առաքելության ապագա ղեկավարի թեկնածությունը, սակայն չեն հայտնել նրա անունը։ Մոտ ժամանակներս դեսպան նշանակելու մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Իր հերթին Ռուսաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք և շարունակում է պաշտոնավարել, սակայն ակնկալվում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է առաջարկել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության նոր ղեկավարի։

Հայերեն English ქართული Русский

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար